IMG_2282

Թերևս, թող այս գիրքն ապրի միայն հասկացողների համար…

Դեկտեմբերի 23-ին Նավավար գինետանը տեղի ունեցավ երիտասարդ գրող Արմինե Բոյաջյանի <<Բարձր լարում>> վեպի շնորհանդեսը: Սրահը լեփ-լեցուն էր, երեկոն անցավ շատ ջերմ ու բարի մթնոլորտում: Գրողին իր առաջին գրքի լույս ընծայման առիթով շնորհավորելու էին եկել նրա մտերիմները, ընկերները, երիտասարդ արվեստի գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ: Գիրքը գինով օծելու արարողությունը գրողը <<վստահեց>> իր համակուրսեցի ընկերներին` Համբարձում Համբարձումյանին և Արթուր Հայրապետյանին: Գրքի մասին իրենց կարծիքներով կիսվեցին գրող Էդգար Կոստանդյանը, դերասաններ Վարդան Արզումանյանը, Նիկոլայ Եղիազարյանը, ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը:

Վեպը Բաղրամյանի դեպքերի մասին է, Արմինե Բոյաջյանն այն գրել է մի քանի ամսում, մի շնչով: Ըստ նրա` այն ժամանակի պահանջ է:

-Այս ստեղծագործությունը ծնել է ժամանակը,- ասաց հեղինակը,- գրականությունն ապրում է, եթե այն ժամանակավրեպ չէ: Այս վեպն արտացոլում է հայի այսօր-ը, ներկան և իր մեջ ուղերձ ունի ապագայի առումով: Վեպում գերիշխում է սիմվոլիզմը. արվեստը սիրում է խորհրդավորության լեզուն, արվեստն անպայման ծածկոց ու քող պիտի ունենա, հակառակ դեպքում կոնկրետ գրականությունը կվերածվի հռետորության: Գուցե խրթին լինի խորհուրդը մեկնելն ու հասկանալը… թերևս, թող, որ այս գիրքն ապրի միայն հասկացողների համար …

IMG_2282

<<Բարձր լարում>> վեպն արդեն վաճառքում է: Այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ գրախանութում, հասցե` Մաշտոցի 20:

Facebook Comments

Comments are closed.